Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

«Ներկայանալով որպես Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից՝ այն էլ ստորաբաժանման և պաշտոնի սխալ անվանմամբ, անհայտ անձը կամ անձինք հաղորդագրություններ են ուղարկում՝ օգտագործելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փորձագետ Անդրանիկ Մուրադյանի անունը և լուսանկարը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքաշինության կոմիտեն խնդրում է չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում