Երևան

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

1 րոպեի ընթերցում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է  քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն և ամենակարևոր պահերին է դառնում հենարան։ Այդ պահերին բուժաշխատողի ներկայությունը, մասնագիտական վստահությունն ու հոգատար վերաբերմունքը մեծ նշանակություն ունեն մարդու համար։ Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, մանկաբարձներին, լաբորանտներին, կրտսեր բուժանձնակազմին և բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդիկ ստանում են օգնություն, խնամք, վստահություն և առողջանալու հնարավորություն»,- նշել է քաղաքապետը։

Բուժաշխատողի օրվա առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի ու անմնացորդ նվիրումի համար համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը, պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով և Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում