Աշխարհ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելել է հարավային Լիբանանի անվտանգության գոտի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը բանակի հյուսիսային կորպուսի հրամանատարից և տեղում գտնվող բրիգադի հրամանատարներից մանրամասն ծանոթացել են այդ հատվածում տիրող իրավիճակին։

Նեթանյահուն զինվորականների հետ զրույցում ընդգծել է անվտանգության գոտու պահպանման և «Հըզբոլլահի» ենթակառուցվածքների շարունակական ոչնչացման կարևորությունը։ Նա նաև հրահանգել է զորքերին անհապաղ արձագանքել իրենց անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի։

«Քանի դեռ «Հըզբոլլահը» այստեղ ներկա է և սպառնում է մեզ, մենք կմնանք։ Մեր հրահանգը զորքերին հետևյալն է. եթե սպառնալիք տեսնեք, գործեք», - հայտարարել է Նեթանյահուն։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում