Աշխարհ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Ուկրաինան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքում SCALP հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրելու շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը՝ նշելով, որ Կիևը առաջընթաց է գրանցում բանակցություններում։

Ֆրանսիական SCALP թևավոր հրթիռները նման են բրիտանական Storm Shadow-ին և ունեն մինչև 250 կմ կրակային հեռահարություն։ Փարիզն առաջին անգամ համաձայնվեց դրանք Ուկրաինային մատակարարել 2023 թվականի հուլիսին՝ Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Կիևը SCALP հրթիռներն օգտագործել է Ռուսաստանում և Ղրիմում գտնվող թիրախներին հարվածելու համար։

«Իսկապես բանակցություններում առաջընթաց կա, բայց դեռ վաղ է որևէ վերջնական բան ասել, քանի որ սա բարդ գործընթաց է, որը ներառում է մտավոր սեփականություն, արտադրության մեկնարկ և այլն; Այս առումով որոշակի բյուրոկրատիա է ներգրավված», - ասել է Ֆեդորովը։

Նա նաև հայտարարել է, որ բանակցությունները սկսվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի կողմից դեռևս հունիսին՝ հավելելով, որ երկխոսությունը շարունակվում է ինչպես կառավարության, այնպես էլ ընկերության հետ, և այդ առումով բոլոր մանրամասները վերջնականապես մշակվում են։

Հունիսի սկզբին Էվիանում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո կառույցի անդամ երկրների առաջնորդները հայտարարեցին, որ քննարկել են Ուկրաինայում արևմտյան զենք արտադրելու հնարավորությունը և պատրաստ են քննարկել նման լիցենզիաների տրամադրման հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում