Երևան

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նորֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կորյունի 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սննդի կառույցի արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք, սննդի կառույցի խոհանոցի պատերն ունեցել են անհարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից։ 

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում, սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում