Երևան

Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ

1 րոպեի ընթերցում

Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ։

 Համապատասխան որոշման նախագիծն արդեն մշակվել է և առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց  աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ «Բնապահպանության վարչության կողմից արդեն մշակվել է ավագանու որոշման նախագիծը, որը կներկայացվի առաջիկա նիստում։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Սա նաև կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում»,-նշեց Հայկազյանը։

Նրա խոսքով՝ ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։

«Այդ նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ»,- ասաց  նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում