Տնտեսություն

Հայաստանում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծն ընդունվեց 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել նաև փոստային կապի ազգային օպերատորին:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում