Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է մշակել. Jerusalem Post

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը։

Ենթադրվում է, որ ծրագրերը պատրաստվել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից՝ որպես անկանխատեսելի հանգամանքներ՝ կապված Սիրիայում իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արևմտյան ճակատում հարձակողական և զսպող հնարավորությունների պահպանման հետ:

«Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» անվանումով շնորհանդեսը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։ Nordic Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի քննարկումից հետո, և, որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:

Փաստաթղթում ներառվել են նաև Հայաստան ներխուժման պլանները: Տվյալ դեպքում գործողությունը կոչվում էր «TSK Altay Harekât Planlama Direktifi», որը թվագրվում էր 2000թ. օգոստոսի 15-ով։

Փաստաթղթերի փոխանակումն իրականացվել է գլխավոր շտաբի բարձրագույն հրամանատարների կողմից պաշտպանված ներքին էլեկտրոնային փոստի միջոցով, հաղորդում է լրատվական պորտալը: Նրանք, հավանաբար, պատահաբար արտահոսել են Անկարայում քննվող դատական գործի շրջանակներում, որը դատախազ Սերդար Կոշկունը դատարանին ներկայացրել է 2016 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում: Գլխավոր շտաբի բոլոր էլեկտրոնային նամակները հեղաշրջումից երկու ամիս առաջ առգրավվել են դատախազության կողմից։

Գլխավոր շտաբը խուճապի է մատնվել գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի պատճառով և դատարանին կոչ է արել թույլ տալ փաստաթղթերի ստուգումը մինչև դրանք ներկայացնելը: Սակայն, ըստ ամենայնի, դատախազներն անտեսել են այդ մտավախությունները:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա