Սերգեյ Կոպիրկինը ներկայացրեց Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պայքարը COVID-19-ի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով համավարակի առաջին իսկ օրերից Ռուսաստանն ու Հայաստանը, որպես դաշնակից երկրներ, որպես ԵԱՏՄ անդամ պետություններ՝ շատ սերտ համագործակցում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի օրվան ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Արտակարգ դրության հաստատման առաջին օրերից երկու երկրի ղեկավարները, ինչպես նաև Առողջապահական համակարգի պատասխանատուները մշտապես կապի մեջ են միմյանց հետ։ Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել 1500 թեստ՝ վարակի հայտնաբերման համար։ Հետագայում ևս 2 անգամ Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրվել է թեստավորման 20 հազարական փաթեթ»,- նշեց Կոպիրկինը և հավելեց, որ համավարակի դեմ պայքարում զգալի ներդրում ունի նաև ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան, որը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ից ու երկու երկրի Պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքն է։

ՀՀ-ում ՌԴ դեսպանն ընդգծեց, որ աշխատանքի ընթացքում ռուս մասնագետները մոտ 7 հազար թեստ են արել։ «Օրերս տեղեկացրել ենք նաև, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր հետազոտությունների լրացուցիչ ֆինանսավորում։ Անմասն չեն մնացել նաև ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները։ Հարավկովկասյան երկաթուղին, ՎՏԲ բանկը, Հայաստանի էլեկտրական ցանցերը և մի շարք այլ ընկերություններ զգալի միջոցներ են փոխանցել Հայաստանի ֆինանսների նախարարության հատուկ հաշվին՝ վարակի դեմ պայքարելու համար», - նշեց Կոպիրկինը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին