Պաշտոնական

Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։ Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է Միրզոյանը:

Կորոնավիրուսով վարակված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները: Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքներն իրականացնում է առանձնատնից:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում