Սպորտ

Ռոման Բերեզովսկին արդեն Երևանում է

1 րոպեի ընթերցում

Ռոման Բերեզովսկին արդեն Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին արդեն Հայաստանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում գտնվող Ռոման Բերեզովսկին փակ սահմանների պատճառով չէր կարողանում վերադառնալ Երևան, երբ «Փյունիկ»-ն արդեն իսկ սկսել է մարզումային գործընթացը:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված տևական դադարից հետո վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը։ Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը 1 տուր, ինչից հետո 6 լավագույն թիմերը երկու խաղաշրջանով կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նույն սկզբունքով կմրցեն իրար հետ։

Այս պահին «Փյունիկը» 23 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ուրարտուի» հետ:

Առաջիկա տուրում, որով կավարտվի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, «Փյունիկն» ընդունելու է գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ Խաղը կկայանա վաղը՝ մայիսի 23-ին, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18։15։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում