Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արվեստասերները ներկայացման տեսաձայնագրությունը կարելի է դիտել մայիսի 22-ին՝ ժամը 20։00-ին օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:

«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Լա բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված ներկայացման առաջնախաղին ներկա էր շանսոնյեն, որին հանդիսատեսը դիմավորեց հոտնկայս ծափողջյուններով և «բրավո» վանկարկումներով:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية English Русский

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր