Տնտեսություն

Հայաստանում օտարերկրյա տնտեսավարողների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օտարերկրյա տնտեսավարողների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանում ներդրված ավանդների շուրջ 48 տոկոսով աճը համարում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների վսահության ամրապնդման արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների մոտ վստահության ամրապնդումը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ օտարերկրյան կազմակերպությունները կամ անհատները Հայաստանի բանկային համակարգին ավելի են վստահում, ավանդներ ներդնում, գործունեություն ծավալում, վարկեր վերցնում:

Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում