Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են անվտանգության հիմնախնդիրների լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են անվտանգության հիմնախնդիրների լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արցախ աշխանքային այցի ժամանակ հանդիպել եմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել ենք հարավային շրջաններ և քննարկել ենք անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Գրիգորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում