Միջազգային

ՌԴ նախագահը հետևել է Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը հետևել է Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Մոսկվայի Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, այս մասին հայտնել է «Russia today»-ը։ Ռուսաստանի ղեկավարը հանդես է եկել ուղերձով։

«Ռուսական բանակը և ռազմածովային ուժերը հավատարիմ են այս ավանդույթներին: Այսօրվա հայրենիքի պաշտպանները դա ապացուցեցին միջազգային ահաբեկչության դեմ մղվող մարտերում ՝ լուծելով մեր երկրի անվտանգությունն ապահովելու ամենաբարդ խնդիրները: Մենք հիշում ենք պատերազմի դասերը»,- ասել է Պուտինը։

Մինչ այդ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ էր խոնարհել Անմար կրակի մոտ:

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մայիսի 9-ին Պուտինը կմիանա «Անմահ գունդ» նախաձեռնությանը, որն այս տարի կանցկացվի առցանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում