Արարատ Միրզոյանը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուից, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյից, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին Լարյուելից եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալից, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինից եւ Չիլիի Սենատի նախագահ Ադրիանա Մունյոսից:

Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման եւ մշտական կապի պահպանման կարեւորությունը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը թե՛ նոր կորոնավիրուսի շրջանում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում:

Հայերեն English Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg