Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում վարակի տարածմանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:

Նշվում է, որ մայիսի 4-ին մի շարք եվրոպական երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների թուլացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդն է, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը: Թուրինի քաղաքապետը նշել է, որ քաղաքը պատրաստվել է այն բանին, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից, իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել ենտրանսպորտից օգտվելու կանոններ: Ինչպես Իտալիայում, այնպես էլ վարակվածների թվով երկրորդը հանդիսացող Իսպանիայում մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակներ կրելը պարտադիր է: Ֆրանսիայում կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Այս երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Հայերեն Русский

«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել

Հայաստանում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով

Մակրոնը ժամանել է Սիրիա

Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելի կառավարությունն առաջնորդվել է նախ իր նեղ քաղաքական շահերով․ քաղաքական վերլուծաբան

Գեղեցկության վարպետը. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ջիմ Թորոսյանին նվիրված յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Երկրները պետք է զերծ մնան մեկը մյուսին շրջանցելու նախագծերից, և հենց այդ տեսանկյունից պետք է իրագործվի ԹՐԻՓՓ նախագիծը․ իրանագետի կարծիքը

Բուլղարիայում անցկացվում է քաղաքացիական հասարակության միջազգային սեմինար. BTA

Եվրոպական ինդեքսներ - 06/07/26

Գերությունից փրկված արջերը վայրի բնություն չեն կարող վերադառնալ. ինչպես են վերականգնվում կենդանիները փրկարար կենտրոնում