Միջազգային

ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է կորոնավիրուսի ախտորոշման լայնածավալ թեստավորման հնարավորություն ԱՄՆ եկած այն ուղևորների շրջանում, որոնց երկրներում ներկայում նկատվում է վարակի բռնկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

«Մենք մտածում ենք այն ուղղությամբ, որպեսզի դա կատարենք վարակի բռնկման երկրից եկած ուղևորների շրջանում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նախագահի խոսքով՝իրենք ավիափոխադրողների հետ աշխատում են այդ ուղղությամբ: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուղևորների շրջանում թեստավորումը կարող է սկսվել «մոտ ապագայում»: Նախագահը տեղեկացրել է, որ նման ստուգումներնառաջին հերթին կարող են անցկացվել Բրազիլիայից եկող ուղևորների շրջանում, որտեղ ներկայում նկատվում է վարակի բռնկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում