Հասարակական

Բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

Բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի միայն Երևանում է առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել էլեկտրոնային տարբերակով:

«Առաջին դասարանցիների համար մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախ և առաջ Հանրակրթության մասին օրենքում: Փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2-ին: Դրանով սահմանել ենք առաջնահերթություններ, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան որոշակի առավելություն ուսումնական հաստատությունում ընդգրկված լինելու առումով: Դրան համապատասխան փոփոխել ենք կարգը, որով կարգավորվում է առաջին դասարանցիների ընդունելությունը»,-շեշտեց նա:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ կարգը շրջանառման վերջին փուլում է: Ըստ փոխնախարարի՝ այն կհաստատվի առաջիկա օրերին:

Ըստ այդմ՝ նախատեսված է գործընթացի կազմակերպումը հունիսի առաջին տասնօրյակում:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում