«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է հրավիրել. մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը
1 րոպեի ընթերցում
![«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է հրավիրել. մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013446.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Tert.am-ի լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր։
Կուսակցության վարչության անդամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցերին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։ Վարչության անդամ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու այլ պաշտոնյաներ։
Նորայր Շողիկյան