Մշակույթ

Ստեղծվում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ

2 րոպեի ընթերցում

Ստեղծվում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են, և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցումը, և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում են,համապատասխանաբար,6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում երկու ուսումնական հաստատություններում:

Նշվում է, որ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքներիկրճատում:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես, վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ(սովորողների թվի փոփոխություն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում