Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսվի փուլային տարբերակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար:

Ուսումնական պորցեսին վերադառնալու գործընթացի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն: Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում:

«Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարնների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,-մանրամասնել է նախարարը:

Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայում ճիշտ կլինի երխաներիտանըմնալը՝ չնայած կառվարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվեսրսկսվեն տարրական դասարաններում:

Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ են մինչև մայիսի 10-ը:

Հայերեն Русский

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից