Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում