Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարկայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել

Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում