Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի կարծիքով՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ, ըստ էության ունի հստակ իրավակարգավորումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունը մարդու անձնական տիրույթի հետ կապված հարգանք չի դրսևորում, նա, մասնավորապես, նշեց բանկային գաղտնիքի մասին, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել արժեթղթերի շուկայի վերաբերյալ փաթեթին, որով առաջարկվում էր բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան որոշ մարմինների հասանելի դարձնել: «ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, ինչպե՞ս է ներդրողներին…համոզելու, որ Հայաստանում ներդրում անելն անվտանգ է, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Անդրադառնալով բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական նախաձեռնություններին՝ Գալստյանը նշեց. «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, նաև խորհրդակցել եմ մեր իրավաբանների հետ, որ այն օրենքը, որն նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ, ունի հստակ իրավակարգավորումներ: Նախ՝ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է բանկային գաղտնիք ստանալու համար ինչ-որ գործողություն սկսել»,-ասաց նա:

Անդրադառնալով բանկային գաղտնիքի հնարավոր թուլացմանը՝ նա նշեց, որ նախկին ֆիլտրը հանվել է, սակայն սահմանվել է, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան դատարանի վճիռ, հետո միայն կարողանան ինչ-որ գործերի շրջանակում գնալ ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից: Նա նկատեց՝ պետք է ապացուցվի, որ դա վերջին գործողությունն է, ուրիշ ոչ մի կերպով հնարավոր չէր այդ գործողությունն առաջ տանել: Գալստյանի պատկերացմամբ՝ իրավակարգավորումն այդպես է: Թեկնածուն հորդորեց նաև անընդհատ չհիշատակել, չխոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր ու կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ իր մեջ ներառում է այդ իրավակարգավորումները:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել այդ օրենքի նախագիծն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել էր Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ