Տնտեսություն

ԵՄ-ն շուրջ 460 հազար եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին 

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն շուրջ 460 հազար եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության շրջանակներում 456 հազար 500 եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Տեղի է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության առաջին խորհրդատվական կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները և Եվրամիության կողմից միջազգային գործընկերները։ Որոշում է կայացվել, որ ծրագրի շրջանակում կտրամադրվի 456 հազար 500 եվրոյի չափով աջակցություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց Օհանյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում