Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին շփման նվազեցումը, տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ էլեկտրոնային եղանակով դիմելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը․

  1. Ներբեռնեք http://moj.am/ կայքի «Գործառույթներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ենթաբաժնում հայցվող գրանցման դիմումի ձևանմուշը:
  2. Լրացրեք դիմումը (էլեկտրոնային եղանակով կամ ձեռքով),
  3. Ստորագրեք,
  4. Սկանավորեք կամ նկարի տեսքով ուղարկեք qkag@moj.am էլեկտրոնային հասցեին,
  5. Դիմումին կցեք նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով՝ գունավոր և ընթեռնելի),
  6. Դիմումին կցեք նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ ծնունդ կամ մահ գրանցելու համար ծննդի կամ մահվան բժշկական վկայականի քաղվածքի լուսապատճենը (սկանավորված կամ նկարի ձևաչափով),
  7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման վկայականը կամ վկայականի կրկնօրինակը:

«Հայտնում ենք նաև, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր վկայականները և տեղեկանքների բնօրինակներն էլեկտրոնային են: Ուղարկված վկայականը կամ տեղեկանքը քաղաքացին կարող է արտատպել և ներկայացնել՝ ըստ պահանջի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին