Հասարակական

Հայկ Մարությանը ցավակցել է Լևոն Արոնյանին նրա կնոջ մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ցավակցել է Լևոն Արոնյանին նրա կնոջ մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Սրտի խոր ցավով տեղեկացա Արիանա Կաոիլիի անժամանակ վախճանի մասին: Արիանան հայաստանյան ու երեւանյան հանրային կյանքին ներդաշնակորեն ինտեգրված ակտիվ մարդ էր ու հրաշալի քաղաքացի:

Ցավակցություններս սիրելի Լեւոն Արոնյանին: Սգում ենք Ձեզ հետ միասին»:

Արոնյանի կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում