ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ թեկնածուի առաջադրման իրավունք ունեին բոլոր խմբակցությունները: «Սակայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վերջնաժամկետին՝ մարտի 24-ին ստացել է մեկ թեկնածուի առաջադրում. «Իմ քայլը խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-հայտնեց նա:

Թեկնածուին ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Գալստյանը ծնվել է 1978 թվականին մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ