Միջազգային

Սլովակիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124-ի

1 րոպեի ընթերցում

Սլովակիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 246 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում