ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԹ առողջապահության նախարարության կայքը:
Միացյալ Թագավորությունում իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան:
Կորոնավիրուսից մահացությունների թիվը 144 է:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 246 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: