Միջազգային

Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանում մշակել են խելացի ռոբոտ կոկորդից քսուք վերցնելու համար: Նորույթը կոչված Է օգնելու կորոնավիրուսային վարակի ախտորոշման եւ բուժաշխատողների շրջանում վարակման ռիսկի նվազեցման հարցում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից, ճշտվում Է կայքում: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում