Քաղաքականություն

Նա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի է. Փաշինյանն անդրադարձել է բուկլետը պատռելու միջադեպին

2 րոպեի ընթերցում

Նա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի է. Փաշինյանն անդրադարձել է բուկլետը պատռելու միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոյում քարոզչության ժամանակ երիտասարդ աղջկա կողմից բուկլետը պատռելու միջադեպը համարում է «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, և նա ապրում է ու ապրելու է ազատ Հայաստանում։

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»,- գրել է վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ էր բաժանել քաղաքացիներին: Այդ ընթացքում երիտասարդ մի աղջիկ բուկլետը պատռել էր, բաժանել մասերի ու նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Փաշինյանը դրան հանգիստ է արձագանքել, ընգծելով, որ ժողովրդավարությունը հենց դրա համար է, ապա շարունակում քարոզարշավը:

ՀՀ վարչապետի հետ էին նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ էին նվիրում կանանց: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում