Սպորտ

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացավ խաղում «Ալաշկերտ»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Ալաշկերտ»-ի կազմում գոլերը խփեց Պապե Կամարային և Ալեքսանդր Գլիշիչին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում