Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի հիշատակին փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեց հեղինակի «Հայկական հողի գույնը» կինոնկարը, որում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:

Միքայել Վարդանովի որդին` Մարտիրոս Վարդանովը, որը Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկարահանվել է 51 տարի առաջ Խորհրդային Միությունում, բայց առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում: «Այս ժապավենում հայրս ներկայացրել է Փարաջանովին, Մինաս Ավետիսյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտո Չաքմաքչյանին, Սարյանին և այլ մեծերի: Նկարիչներից շատերը մոդեռնիստներ էին, և խորհրդային ռեժիմը չէր ընդունում նրանց: Հորս հարցրել են, թե ինչու է նկարահանել մոդեռնիստներին և առաջարկել են անդրադառնալ կոմունիստ նկարիչների: Հայրս հանդիմանել է` հիշեցնելով, որ ֆիլմը կոչվում է «Հայկական հողի գույնը», իսկ այդ գույնը Փարաջանովն է, Մինասն է, Էլիբեկյանն է, Չաքմաքչյանն է և մյուսները: Միքայել Վարդանովին պատասխանել են, որ ֆիլմը ոչ մեկ չի տեսնի: Այդպես էլ եղավ»,-պատմեց Մարտիրոս Վարդանովը:

2012 թվականին «Հայկական հողի գույնը» ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնում: Այն առաջին անգամ դիտել են կորեացիները: «Կինոնկարում չկա հեղինակի խոսք, միայն պատկերներ են և երաժշտություն, որը գրել է Տիգրան Մանսուրյանը: Եթե ֆիլմն իրապես լավն է ու հետաքրքիր, ապա այն հասկանում են բոլորը: Ցուցադրությունից հետո կորեացիները մոտենում էին ինձ, ողջագուրվում»,-հիշեց Վարդանովը:

«Հայկական հողի գույնը» նկարահանելուց հետո Միքայել Վարդանովը երկար տարիներ չի կարողացել հանգիստ աշխատել և միայն 1989 թվականին նկարահանել է «Մինաս. Ռեքվիեմ»-ը, իսկ հետո «Փարաջանով։ Վերջին Գարուն»-ը, որի մասին հիացական խոսքեր են ասել Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և այլք:

Մարտիրոս Վարդանովը խոստովանեց, որ շատ կցանկանա վերականգնել տրիլոգիայի բոլոր ֆիլմերը և լավ որակով դրանք ցուցադրել Հայաստանում:

Միքայել Վարդանովը ռուսական կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր է։ Նա Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերն էր և այդ պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից:

Երկար տարիներ Վարդանովին ճանաչում էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը», Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերում կատարած օպերատորական աշխատանքով:

Փետրվարի 21-ին Վարդանովի ծննդյան օրն էր: Նա կդառնար 83 տարեկան:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում