Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում