Մշակույթ

Մխիթար Հայրապետյանն Գիրք նվիրելու օրվա առիթով ճանաչողական այց է կատարել Խաչատուր Աբովյանի թանգարան

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն Գիրք նվիրելու օրվա առիթով ճանաչողական այց է կատարել Խաչատուր Աբովյանի թանգարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Գիրք նվիրելու օրվա առիթով փետրվարի 19-ին ճանաչողական այց է կատարել Խաչատուր Աբովյանի թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, նախաձեռնությունը այսուհետև շարունակական բնույթ է կրելու, և յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ:

Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունել է Վահագ Ռաշը։ Այցելուները հնարավորություն ունեցան շփվելու պատգամավորի հետ:

Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը:

Միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում