Տարածաշրջանային

Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և այդ քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և այդ քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ինքնած ժամանակ կացնի 16 հարվածովսպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Հայ սպայի գազանային սպանությունը պարզապես մի դեպք չէ, դա Ադրբեջանի որդեգրած քաղաքականության արտահայտություն է, քաղաքականություն, որը եղել է այդ սպանությունից առաջ և շարունակվում է մինչ օրս:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնելով հայ սպայի դավադիր սպանությանդեպքը՝ փորձագետը նշեց.«Այս պատմությունը բոլորիս շատ հայտնի է, բայց սա պատմություն է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ, որը եղել է թե Գուրգեն Մարգարյանի ցավալի սպանությունից առաջ, թե պահպանվում է մինչ օրս: Հետագայում 2012 թվականի օգոստոսին Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, խոշոր գործարքի դիմաց: Իլհամ Ալիևի հրամանագրով Սաֆարովը ազատ է արձակվել և այնտեղ իրեն հարգում ու պատվում են ինչպես հերոսի: Նրան տվեցին զինվորական կոչում, 7 տարվա աշխատավարձը և մինչ օրս նա շարունակում է հերոսի կարգավիճակով ապրել Ադրբեջանում: Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են, և դա չի փոխվել։ Սա ամենևին հուզական ընկալում չէ, սա իրականության է, թե ում հետ գործ ունենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Փորձագետը հիշեցրեց մեկ այլ դեպք 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին` ադրբեջանցի ենթասպաներից մեկը Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի կտրած գլուխն էր ցուցադրում իրենց գյուղերում և հրճվում:

«Հետո տեսանք լուսանկարներ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրում էր տվյալ զինծառայողին, և այսօր էլ նա Ադրբեջանում իր համար հանգիստ շրջում է ու նա ևս վերածվել է ադրբեջանական հերոսի երիտասարդության համար: Այսինքն` Ռամիլ Սաֆարովի տմարդի արարքը պարզապես մի դեպք չէր, կան բազմաթիվ այդպիսի դեպքեր, և այլ ռազմական հանցագործներ ևս կան Ադրբեջանում: Սա է այն պետությունը, որի հետ մենք գործ ունենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում