Տնտեսություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

Ռուսաստանից Հայաստան հունիսի 23-ին պարարտանյութի հերթական խմբաքանակն է անցել Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ ուղարկվել է վեց երկաթուղային վագոն՝ 408 տոննա քաշով պարարտանյութով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 33,000 տոննա հացահատիկ, ավելի քան 7,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

Տարանցիկ ճանապարհից բացի Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում