Տնտեսություն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը՝ 490 տոննա քաշով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բեռը Հայաստան է ուղարկվել երկաթուղով։ Խոսքը ցորենով բեռնված 7 վագոնի մասին է։

Ավելի վաղ այս երթուղով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ։

Այդ ուղով տեղափոխվել են նաև պարարտանյութեր, ածուխ, ալյումին և այլ բեռներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում