Թուրքիա

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային-հաղորդակցական և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Մամեդովը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։ Նա ընդգծել է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու նպատակով առկա հնարավորություններից օգտվելու, ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման կարևորությունը։

Կողմերը կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոպական միության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության և խորհրդակցությունների շարունակումը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում