Քաղաքականություն

Շուտով կհրապարակվի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

Շուտով կհրապարակվի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ օտարերկրյա լրատվամիջոցներն ազգային անվտանգության սպառնալիք են ներկայացնում:

«Ընդհանրապես, Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը կատարվում է ըստ օրենքի, կատարվում է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, խորհրդի գրասենյակն է համակարգում ազգային անվտանգության սպառնալիքները։ Այս առումով հենց այդ սպառնալիքները գնահատելով՝ ձևավորման փուլում է և կարծում եմ շուտով կհրապարկենք Ազգային անվտանգության ռազմավարությունը, իսկ այնտեղ որևէ նման կետ մենք չունենք։ Այսինքն՝ մենք ընդհանրապես հեռուստառադիոյի ոլորտում ընթացող գործընթացները որպես ազգային անվտանգության սպառնալիքի գնահատական չունենք։ Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը գործադիրի դաշտում է և պետք է հետևել գործադիրի քաղաքականությանը, հայտարարություններին, գործադիրն է որոշում ազգային անվտանգության սպառնալիքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում