Տնտեսություն

«HSBC Հայաստան»-ը շահարկում է համարում ՀՀ-ում բանկի գործունեությունը վերանայելու լուրերը

2 րոպեի ընթերցում

«HSBC Հայաստան»-ը շահարկում է համարում ՀՀ-ում բանկի գործունեությունը վերանայելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «HSBC բանկ Հայաստան»-ը երկրում HSBC խմբի գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվությունը շահարկում է համարում:

«Մենք շահարկումներին չենք արձագանքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Գազիյանը:

«Reuters»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում՝ երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով. բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:

ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է Հայաստանում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը: «Սույն թվականի հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը: Հատնում ենք, որ ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»: Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում