Տնտեսություն

Հավանություն տրվեց ԱՊՀ երկրների՝ էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությանը

2 րոպեի ընթերցում

Հավանություն տրվեց ԱՊՀ երկրների՝ էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային վարչարարության իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի` անշարժ և շարժական գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն:

Նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտներում բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռնի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը»,-ասաց Փաշայանը:

Տեղեկատվության փոխանակումը կիրականացվի յուրաքանչյուր տարի հաշվետու տարվա արդյունքներով, ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկությունների հստակեցման արդյունքներով նախատեսված ժամկետներին համապատասխան: Արձանագրությունը ստորագրվել է 2018-ի նոյեմբերին Աստանայում՝ այդ ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում