Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը բացեց Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը

Պուտինը բացեց Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել Է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ: «Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնեց դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: Այսպիսով, գնացքը ճանապարհին կգտնվի 43 ժամ 25 րոպե: Կերչի նեղուցով կամրջի երկարությունը 19 կիլոմետր Է, այն դարձել Է ամենաերկար կամուրջը Ռուսաստանում: Կամուրջը կառուցվել Է դաշնային բյուջեի հաշվին, դրա ընդհանուր արժեքը կազմել Է գրեթե 228 միլիարդ ռուբլի: Կամրջի ավտոմոբիլային մասը բացվել Է 2018 թվականի մայիսի 15-ին, մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը գործարկվել Է հաջորդ օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am