Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ծառայողական էլեկտրամոբիլներ՝ ՀՀ կառավարության համար. ծրագիրն իրականություն կդառնա մոտ ապագայում

Ծառայողական էլեկտրամոբիլներ՝ ՀՀ կառավարության համար. ծրագիրն իրականություն 
կդառնա մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն անցում կկատարի մոտ ապագայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և հավելեց, որ ծրագիրն իրականացվելու է բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:

«Ծրագիրն այս տարվա վերջում արդեն իսկ պետք է իրագործվեր, եթե հասցնեինք բոլոր ընթացակարգերը, սակայն ինչ-ինչ փոփոխություններ տեղի ունեցան: Global electric mobility ծրագիրն ընթացքի մեջ է, այն իրականացնում են բազմաթիվ երկրներ և կան որոշները, որոնք գործընթացային առումով ետ են ընկել, հենց դա է պատճառը, որ մենք այս տարի չկարողացանք անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների»,- նշեց Գրիգորյանը:  

Նրա խոսքով՝ Կառավարության անդամների համար նախատեսված էլեկտրական շարժիչով ծառայողական մեքենաների ծրագիրը հաստատված է, գումարը՝ նույնպես, ուղղակի ընթացակարգային առումով այն մի փորք ուշ կիրագործվի: Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց գերատեսչությունը պայմանավորվածությունների իր մասը կատարել է:

«Ընդհանուր առմամբ ծրագիրը կազմում է մոտ 700 հազար դոլար, և դրա մի մասով կգնվեն մեքենաները, իսկ մյուս մասով՝ կարվեն օրենսդրական վերլուծություններ»,- ընդգծեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը:

Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ էր ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]