Հասարակական

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Քոչարյանի դատապաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: Նա հիվանդանոց տեղափոխվելու պատճառների մասին չխոսեց, սակայն նշեց. «Նախատեսվում է, որ այնտեղ կմնա մի քանի օր, բայց վերջնական որոշումը բժշկինն է»:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանըբժշկական հաստատություն էր տեղափոխվել նաևսեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում