Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցը

ԱԺ-ն քննարկեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի 
հնարավորություններին առնչվող հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում: Միաժամանակ օտարերկրացիների մասին օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության: Սակայն նշված բացառությունները չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձի, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացի անձի նկատմամբ: Իրավունքների համահավասարությունը, նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել նրանց ներգրավվել տարբեր աշխատանքներում»,-ասաց Գալյանը:

Նա այդ համատեքստում նկատեց՝ պատժի կատարումն ունի վերասոցիալականացման և անձի օրինապահ վարքագիծը խթանելու նպատակ, անձի ուղղման տեսանկյունից կարևոր է աշխատանքի ապահովումը: Փոխնախարարի խոսքով՝ նման առաջարկի համար նկատի են ունեցել այդ անձանց իրավունքների լրիվ իրացումն ապահովելը: Նախագծի վերաբերյալ կառավարությունը բացասական արձագանքներ չի ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]