Նախատեսվում է որոշ փրկարարների բնակարաններ տրամադրել պարգևատրման եղանակով
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքներ է տանում հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ, ինչպես նաև, հնարավոր է, որոշ փրկարարներ բնակարաններ ստանան պարգևատրման եղանակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«ԱԻՆ-ում անգամ տեղյակ չէին և նոր են իմանում այդ մասին: Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք բարելավել հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները: Դեռևս ամբողջությամբ չեմ բացի փակագծերը, թե ինչպես է այդ ամենն արվելու, սակայն մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների ոլորտում կարելի է լուրջ հաջողություններ ունենալ, քանի որ հրշեջ-փրկարարները կկարողանան բնակարաններ ձեռք բերել ավելի էժան գներով:
ՀՀ ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց՝ հնարավոր է նաև, որ առանձին փրկարարներ բնակարաններ ստանան պարգևատրման եղանակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում