Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Երևանից Մոսկվա հետաձգված թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

Երևանից Մոսկվա հետաձգված թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, չվերթը չի իրականացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am